tourisma1plus.am-ը գրում է.

Զբոսաշրջությունը Հայաստանում զարգացել է. Այս մասին են վկայում էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության տվյալները: 2013 թվականին 13,5 տոկոսով ավելացել է մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը՝ հատելով 1մլն-ի սահմանը։ Չնայած մեր համեստ պայմաններին այս ցուցանիշով մենք գրեթե մոտենում ենք Լիտվային եւ Լատվիային, որոնք ավելի հարուստ են ու ամենակարեւորը՝ ծովափնյա հանգստավայրեր ունեն։

Բարձր ցուցանիշներ են գրանցվել նաեւ ներքին զբոսաշրջության ոլորտում։ 2013-ին Հայաստանում հանգստացող մեր քաղաքացիների թիվը ավելացել է 30,1 տոկոսով՝ հասնելով մոտ 669 հազարի։ Նման ցուցանիշների համար ջանք չի խնայվել՝ վստահեցնում է զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա Մեխակ Ապրեսյանը համամիտ չէ, թե Հայաստանը զբոսաշրջության համար թանկ երկիր է։ Նա համեմատում է Ծաղկաձորն ու Վրաստանի համանման Բակուրիանի հանգստավայրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել