Բանաստեղծ Միխայ Էմինեսկու, Ռումինիա

Միխայ Էմինեսկուն Ռումինիայի ամենահայտնի բանաստեղծներից է: Հենց նրա պատվին էլ ստեղծվել է այս արձանը, որն առանձնահատուկ գեղեցիկ տեսք է ստանում մայրամուտին:

Լաս Կոլինասի վայրի ձիերը, ԱՄՆ

Այս արձանները իրական ձիերից երկու անգամ ավելի մեծ են: Քանդակագործը փորձել է պատկերել ձիերին շարժման մեջ:

Ընդլայնում, ԱՄՆ

Այս սքանչելի ստեղծագործությունը ժամանակակից քանդակագործության գլուխգործոց է համարվում: Դրա հեղինակը քանդակագործ Փեյջ Բրեդլին է:

Տղամարդիկ, Հայաստան

http://www.armenianheritage.org/misc/g_i.php?id=817&m=b

2007թ. կանգնեցված այս արձանախումբը ներկայացնում է 1972 թ. նկարահանված «Տղամարդիկ» կինոնկարի գլխավոր հերոսներին, որոնց ֆիլմում մարմնավորել են տաղանդավոր դերասաններ Մհեր Մկրտչյանը, Ազատ Շերենցը, Ավետիք Գևորգյանը և Արմեն Այվազյանը։ Արձանախմբի հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է:

Կոշիկներ Դանուբի ափին, Հունգարիա

Հուշարձան՝ Հունգարիայի գնդակահարված հրեաների պատվին: Այս ստեղծաագործությունն ավարտին է հասցվել 2005 թ.-ին:

Ազատություն, ԱՄՆ

Այս յուրատիպ ստեղծագործության հեղինակը Զենոս Ֆրուդակիսն է: Դրանում երևում է, թե ինչպես է մի անհատ առանձնանում գորշ ամբոխից ու առաջ քայլում:

Սաղմոնի քանդակ, ԱՄՆ

Այս քանդակը գտնվում է Պորտլենդում: Այն անցնում է շենքի միջով:

Ազատության ճանապարհ, Վիլնյուս

Այս արձանը նվիրված է Լիտվայի Հանրապետության վերականգման 20-ամյակին:

Սիրահարված վիշապները, Բուլղարիա

Այս գեղեցիկ ստեղծագործության հեղինակը Դ. Լազարովն է: Նա ասում է, որ ստեղծել է այս հեքիաթային հերոսներին երեխաներին ուրախացնելու համար: Մոտակայքում գտնվում է մանկապատանեկան լողի դպրոց, որի սաները շատ են հավանում այս ստեղծագործությունը:

Գաղթականներ, Իռլանդիա

Իռլանդիայի Մեծ սովը նշանակալի հետք է թողել երկրի պատմության մեջ: Սովի տարիներին Իռլանդիան կորցրել է երկրի բնակչության 20-25 %-ին: Դուբլինի կենտրոնում տեղադրված այս արձանախումբը նվիրված է այս աղետի զոհերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել