annun2[3]

(Ջիբրիլն այցելում է Մարիամին)

0b0f188d92c456d7dadbc2d1253a97b6

(Միխայիլը Լութի ժողովուրդը կործանելիս)

israfil1

(Իսրաֆիլը ձեռքերում պահած «Սուուրը»)

0b0f188d92c456d7dadbc2d1253a97b6

(Ազրայիլը վերցնում է մահացածի հոգին)

1740

(Դրախտից վտարված Իբլիսը)

Հրեշտակները բանական և ազատ էակներ են, որոնք սովորաբար տեսանելի չեն մարդու կողմից, սակայն ունակ են ազդեցություն ունենալ մարդկային աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Օրինակի համար Լութ մարգարեի (աստվածաշնչյան Լոթ) ժողովուրդը ոչնչացվել, ավելի շուտ՝ «ջնջվել է երկրի երեսից», երբ իրենց կրքերից բանականությունը կորցրած մարդիկ սկսեցին հարձակվել  հրեշտակ-հյուրերի վրա, ովքեր հայտնվել էին գեղեցիկ երիտասարդների կերպարանքով:

Խոսքը գնում է մի ժողովրդի մասին, ում մոտ մարդկային կերպարանքով ուղարկվել է երեք հրեշտակ՝ Ջիբրիլը, Միխայիլը և Իսրաֆիլը, այն ոչնչացնելու համար, քանի որ դա եղել է առաջին ժողովուրդը, որը մարդկությանը բերեց մի արարք, որը հայտնի է սոդոմյան մեղք անունով:

Քանի որ հրեշտակները օժտված են բանականությամբ, ապա նրանք պետք է ծառայեն Ալլահին: Սովորաբար միայն մարգարեներն են օժտված հրեշտակներին տեսնելու ընդունակությամբ: Հասարակ մահկանացուները զրկված են այդ հնարավորությունից:

Չունենալով սեռ՝ հրեշտակները միայն զբաղվում են Ալլահի կամքը կատարելով: Նրանցից որոշները անընդհատ գտնվում են երկնքում, իսկ մյուսները՝ Երկրի վրա: Յոթերորդ երկնքում գահի ծառայողների մասին Ղուրանում ասվում է. «Եվ դու կտեսնես գահը շրջապատող հրեշտակներին, ովքեր պատվում են իրենց Տիրոջը: Նրանց տեղը ճշմարտապես որոշված է և կասեն «Փառք Ալլահին, աշխարհների Տիրակալին» (39:75):


Հրեշտակները Ալլահի կողմից լույսից են ստեղծվել, սակայն կարող են փոխել իրենց կերպարանքը: Օրինակ Լութի ժողովրդի մոտ Ջիբրիլը, Միխայիլը և Իսրաֆիլը գեղեցիկ երիտասարդների կերպարանքով են ներկայացել:

Հրեշտակների տեսակները.

Գոյություն ունեն հրեշտակների մի քանի դասեր, որոնցից յուրաքանչյուրը կատարում  է իր պարտականությունները: Հրեշտակների մի մասը, այպես կոչված «Մուկարրաբուն», գտնվում է Ալլահի առջև անընդհատ հնազանդության տակ: Ալլահի անունը չի ընկնում նրանց շուրթերից: Նրանց մասին խոսվում է Ղուրանում «Երկինքը պատրաստ է բացվել նրանց առջև, իսկ հրեշտակները անում են իրենց Տիրոջ գովքը և ներողություն են խնդրում նրանցից, ովքեր երկրի վրա են» (42:5): Ինչպես մենք չենք կարող ապրել առանց օդի, այնպես էլ նրանք առանց հնազանդության:

«Կիրամեն Քաթիբին» անունով հրեշտակները կատարում են մարդկանց երկրային գործերի անընդհատ հաշվարկը և գրանցում են ամեն մարդու կյանքի գրքի մեջ: Մյուս հրեշտակները կատարում են մարդկանց պաշտպանների դերը: Նրանց անունն է «Հաֆազա»: Եթե չլիներ «Հաֆազա» հրեշտակների պաշտպանությունը, ապա մուսուլմանները անընդհատ կենթարկվեին սատանայական ուժերի հարձակմանը:

Հրեշտակների մի մասին, որոնց ղեկավարում է Ազրայիլը, կոչված է վերցնել մահացած մարդկանց ոգիները: Նրանց անվանում են «Մալաիքա ալ-Մաութ»: Նրանց մասին Ղուրանում ասվում է «Ասա. «Ձեր մահը կընդունի մահվան հրեշտակը, ում դուք հանձնարարված եք, ապա դուք ձեր Տիրոջը կվերադարձվեք» (32:11):

Եվս երկու հրեշտակ՝ Մունքարը և Նաքիրը մահացածներին հարց են տալիս Աստծո, մարգարեի և կրոնի մասին: Թաղումից հետո գալով գերեզման՝ նրանք կանգնում են մահացածների առջև ոչ միշտ նույն կերպարանքով, այլ համապատասխան մահացածի հավատքի կամ անհավատության: Քաֆիրի՝ անհավատի առջև նրանք սարսափելի կերպարանքով են կանգնում. ամբողջությամբ սև, լուսավորվող աչքերով, կատաղած, բարձր հասակով: Հարցեր են տալիս ահեղ ձայնով: Իսկ հավատացյալների առջև, ովքեր արժանի են ապրել իրենց կյանքը, հայտնվում են սիրալիր ընկերոջ կերպարանքով և հարցերը տալիս են հաճելի ձայնով: Կա 19 հրեշտակ, ով պետք է ծառայի դժողքում : Նրանք հսկայական չափերի են և շատ դաժան են. «Մենք կրակի տիրակալ ենք դարձրել միայն հրեշտակներին և նրանց քանակը դարձրել ենք միայն փորձություն (74:31):


Ալլահը իր հայեցողությամբ մարգարե է ընտրել ոչ միայն մարդկանցից, այլ նաև հրեշտակներից: Չորս գլխավոր հրեշտակներն են՝ Ջիբրիլը, Միխայիլը, Իսրաֆիլը և Ազրայիլը համարվում են հրեշտակների մարգարեներ: Բացի մարգարեական առաքելություններից նրանք ունեն նաև այլ անհատական առաջադրանքներ Ալլահից: Ջիբրիլը Ալլահի կարգադրությունները փոխանցել է հերթական մարգարեին: Միխայիլը լիազորված է կառավարել քամիներով և ամպերով: Ազրայիլը, ինչպես արդեն ասվեց, վերցնում է մահացածների հոգիները: Իսկ Իսրաֆիլին Ալլահը հանձնարարել է գտնվել մի մեծ փողի ներքո, որը հիշեցնում է եղջյուր: Նա Ալլահի հրամանին է սպասում այդ փողի մոտ, որը կոչվում է «Սուուր»: Երբ Ալլահը նշան տա, Իսրաֆիլը կփչի «Սուուրը» և տեղի կունենա աշխարհի վերջը:

Մարդկանց թվից մարգարեները ավելի բարձր են մարգարե-հրեշտակներից: Միևնույն ժամանակ մարգարե-հրեշտակները վեր են հասարակ մարդկանցից: Բայց այն մարդիկ, ովքեր բարեպաշտ կյանք են վարում, խստորեն հետևում են Ղուրանի և Սուննայի կարգադրություններին, իրենց հերթին վեր են շարքային հրեշտակներից:

Դա այն պատճառով է, ինչպես գտնում են իսլամական գիտնականները, որ սեռ չունեցող, սնունդի, խմիչքի մեջ կարիք չունեցող, կիրք չունեցող հրեշտակներին բարեպաշտ լինելն ավելի հեշտ է: Մինչդեռ մարդը հարկադրված է հանդարտեցնել իր կրքերը, որպեսզի չընկնի մեղքի մեջ՝ տրվելով Սատանայի գայթակղությանը:

Ղուրանում ասվում է, որ Ալլահը հրեշտակներին ստեղծել է երկու, երեք, չորս թևերով.

«Փառք Ալլահին, երկնքի և երկրի Արարչին, ով հրեշտակներին դարձրել է առաքյալներ, ովքեր ունեն երկու, երեք և չորս թև: Նա ստեղծում է շատ այն, ինչ Իրեն անհրաժեշտ է: Ալլահը հզոր է ամեն բանի վրա» (35:5): Պետք չե մոռանալ, որ հրեշտակների թևերը նման չեն թռչունների, ոչ ջրաղացների թևերին:
Նրանց թևերը համապատասխանում են նրանց ուժին: Հրեշտակների ուժը և մեծությունը կախված են նրանից, թե ինչի համար են նրանք նշանակված: Թևերը համապատասխանում են այդ նշանակված լինելուն:

Սուննան հրեշտակների մասին

Մուհամմադն ասում էր. «Եվ Հրեշտակը, և Սատանան (ով համարվում է ամբարտավան և շատ խելացի ջին՝ Իբլիսը), ներթափանցելով հոգի, շատ մեծ ազդեցություն են ունենում մարդու վրա: Սատանան շեղում է մեզ Ալլահի ուղուց: Ճշմարիտ ուղուց զանազան գայթակղություններով շեղելով՝ նա քշում է մեզ դեպի վատ արարքները: Ամեն անպիտանը և վնասակարը մեզ հասցնում է շատ գայթակղիչ և օգտակար ձևով: Հրեշտակի գործն է՝ կոչ անել դեպի բարություն, արդարություն, աստվածավախություն: «Հոգում զգալով Հրեշտակի կոչը՝ շնորհակալ եղեք Ալլահին: Լսելով Սատանայի կոչը՝ պաշտպանություն խնդրեք Ալլահից»:



Աղբյուրները՝ Ислам. Энциклопедический словарь
                      Мифы народов мира, том 1
                      Коран. Перевод И. Ю. Крачковского
                      Аль-Бухари, Ас-Сахих



Թարգմանեցին՝ Ն. Գաբրիելյանը և Գ. Հակոբյանը

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել