Ինչքա՞ն երկար է տևում կիրքը և ինչու՞ է այն մահանում: Պարզվում է` ամենաուժեղ զգացմունքների հիմքում ընկած են ընդամենը քիմիական գործընթացներ:
Որտե՞ղ է ապրում սերը:
Սիրո գոյության վայրը համարվում է սիրտը: Իրականում սիրտը ոչ թե սիրո աղբյուրն է, այլ միայն ցուցիչը (ինդիկատոր)։ Թե որտեղ է ապրում սերը, գիտի անթրոպոլոգ, դոկտոր Էլեն Ֆիշերը: Նա բացահայտել է դա փորձված ճանապարհով՝ համակարգչային «տոմոգրաֆիայի» և մի քանի տասնյակ սիրահար կամավորների օգնությամբ:
Պարզվում է՝ սերը ապրում է գլխում՝ ուղեղի ամենախորը և հին մասերում, որոնք մենք ժառանգել ենք մեր հին նախնիներից՝ սողուններից: Այնտեղ են գտնվում մեր հենքային, անկառավարելի զգացմունքները և գայթակղությունները: Հենց այդ բաժիններ էին ակտիվանում, երբ սիրահարների աչքերի առջև հայտնվում էր իրենց սիրո «առարկայի» դիմանկարը: Երբ նրանց ցույց էին տալիս պարզապես ծանոթ մարդու լուսանկար, ակտիվացումը տեղի չէր ունենում: Սակայն դա դեռ քիմիա չէ, այլ՝ ֆիզիկա:
Ամբողջական նյութն այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=896929463656694&set=a.556293691053608.143262.487308284618816&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել