««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հուլիսի 6-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը և ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը մեկնելու են Մեծ Բրիտանիա, որտեղից ՀՀ խորհրդարանը հրավեր է ստացել ու հիմա այս գործուղումը կռիվ է գցել ՀՀԿ կանանց մեջ:

Մեր տեղեկություններով՝ նախապես որոշված է եղել, որ Լոնդոն կմեկնի նաև Նաիրա Կարապետյանը, սակայն նրա անունը վերջին պահին ջնջել են ցուցակից, ու հիմա նա ամեն կերպ փորձում է պարզել, թե ով է «փորել» իր ոտքի տակ:

Նշվում է նաև, որ ՀՀԿ 3 կանայք, ովքեր մեկնելու են Լոնդոն, անգլերենին չեն տիրապետում, ինչը ևս ՀՀԿ-ում դարձել է քննարկման առարկա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել