կոշիկԹուրքիայում վերջին շրջանում քննարկման առարկա դարձել այն հանգամանքը, որ այդ երկրի հարավ-արևելյան շրջաններ, որտեղ ակտիվ են քուրդ ապստամբները, ծառայության են ուղարվում աղքատ ընտանիքների զավակները:

Թուրքական մամուլը մշտապես հրապարակում է լուսանկարներ քրդերի հետ պայքարում սպանված թուրք զինծառայողների թաղման արարողություններից, ներկայացնում նրանց ծնողներին և հայրական տունը:

Թուրք լրագրողներն ու հասարակ ընթերցողներն ուշադրություն են դարձել, որ տասնյակ սպանվածների թաղման արարողություններից լուսանկարներում չկան առանձնատներ կամ ճոխ բնակարաններ:

«Զոհերը լինու՞մ են միայն հասարակ տներից: Ինչո՞ւ մի օր չտեսանք, որպեսզի զոհին դուրս բերեն մեծ առանձնատնից: Սա շատ բան է ասում»,-նշվում է թուրքական ֆորումներում` ակնարկելով, որ ապահովված ընտանիքների զավակները կարողանում են խուսափել թեժ կետերում ծառայությունից, իսկ աղքատ ընտանիքներն այլ ելք չունեն:

Մեծ աղմուկ է բարձրացրել նաև օրերս համացանցում տարածված լուսանկարը, որում սպանված թուրք զինծառայողի հայրը բավական մաշված կոշիկներով է: Այս նկարով նրանք հերթական անգամ ապացուցում են իրենց բառերի ճշմարտացիությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել