1in.am-ը գրում է.
ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության քառորդ եզրափակչի շրջանակներում կայանալիք Բրազիլիա – Կոլումբիա և Ֆրանսիա – Գերմանիա հանդիպումների մրցավարների անունները:
Ֆրանսիա – Գերմանիա մրցավեճը սպասարկելու է արգենտինացի Նեստոր Պիտանայի գլխավորած մրցավարական անձնակազմը: Հիշեցնենք, որ խաղը կայանալու է հուլիսի 4-ին` Ռիո-դե-Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում:
Կոլումբիա – Բրազիլիա հանդիպումը սպասարկելու է իսպանական մրցավարական խումբը` Կարլոս Վելասկո Կարբալյոյի գլխավորությամբ: Այս դիմակայությունը տեղի է ունենալու Ֆորտալեզայի «Կաստելեն» մարզադաշտում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1353469.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել