1in.am-ը գրում է.
Ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշենկոն մտադիր է մասնակցել 2018 թվականին անցկացվելիք Օլիմպիադային.
«Այն ամենն ինչ կոտրվել էր, արդեն բուժվել է: Կոտրվելու այլևս ոչինչ չկա: Կփորձեմ մասնակցել հաջորդ Օլիմպիական խաղերին և հանդես գալ արժանագույնս»-, ասել է Պլյուշենկոն
Հիշեցնենք, որ Պլյուշենկոն վնասվածք էր ստացել Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ: Ռուս գեղասահորդը վիրահատության էր ենթարկվել Իսրայելում, որից հետո նրա վիճակը ավելի էր բարդացել:
Այս տարվա մայիսին նա վերսկսեց մարզումները, իսկ հունիսին մասնակցեց Ճապոնիայում կայացած գեղասահքի շոուին: Նաև նշենք, որ Պլյուշենկոն ընդգրկվել է Ռուսաստանի գեղասահքի հավաքականում՝ 2014/15 թ մրցաշրջանի համար:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1353435.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել