A1plus.am-ը գրում է.
Այս տարվա հուլիսին հանրապետության տարածքում կանխատեսվում է զով ամառ։
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներկայացրեց, թե ինչպիսին է լինելու այս տարվա հուլիս ամիսը։
Տեղումների քանակը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում եւ Գեղարքունիքում սպասվում է նորմայից բարձր, իսկ Հանրապետության հարավային շրջաններում՝ Վայոց Ձորում եւ Սյունիքում, սպասվում է նորմայից պակաս։
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում առանձին օրեր կդիտվի՝ գիշերը ջերմաստիճանի նվազում մինչեւ 5-8 աստիճան եւ ցերեկը ջերմաստիճանի բարձրացում՝ 30-33 աստիճան։
Լոռիում, Տավուշում, Սյունիքի նախալեռներում առանձին օրեր օդի ջերմաստիճանը կնվազի գիշերը մինչեւ 6-10 աստիճան, ցերեկը կբարձրանա 30-34 աստիճանի սահմաններում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ