Levon-Julfalakyan1in.am-ը գրում է.

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որը նվիրված էր Դորտմունդի միջազգային մրցաշարին: Ներկա էին ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը և նրա օգնական Էդիկ Սահակյանը:

Ջուլֆալակյանը շնորհավորեց լրագրողների միջազգային օրը, ցանկացավ անկեղծ լուրեր փոխանցել հասարակությանը:

«Դորտմունդի միջազգային մրացաշարի հիմնական նպատակն աշխարհի առաջնության նախապատրաստումն է: Մեզ հետաքրքրում էր, թե ինչ վիճակում են ըմբիշները: Մրցաշարը լավագույններից մեկն է: Ինձ գոհացրեց ըմբիշների մրցելույթները: Միայն 80 կգ քաշային կարգում մեդալակիր չունեցանք. Ռաֆիկ Հարությունյանը վնասվածք ուներ, իսկ Հրաչ Հովհաննիսյանը պարտվեց ուժեղ մրցակցի: 10 հոգուց 7-ը մեդալներ շահեցին:

Այս մրցաշարը ցույց տվեց, որ Ռոման Ամոյանը 99 տոկոսով պատրաստ է աշխարհի առաջնությանը, սակայն ամեն ինչ պարզ կլինի աշխարհի առաջնության նախօրեին: Ռոմանը նախորդ առաջնությունում երրորդ տեղ գրավեց, բայց նոր քաշային կարգում թե ինչ կանի, ցույց կտա աշխարհի առաջնությունը: Ցանկացած քաշում ես իմ մտքում գիտեմ, թե ով է մասնակցելու աշխարհի առաջնությանը, սակայն ամեն ինչ ցույց կտա ժամանակը:

Ծանր քաշում մարդ չէինք ներկայացրել, քանի որ մեր ծանրքաշային Իրանում կայացած աշխարհի գավաթում վնասել էր ոտքը»:

ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել