Պետությունը կերտվում է ագրեսսիվ, նպատակամետ, կարգ ու կանոնը հարգող, ինքնադաժան, միավորված, հարևան հանրությունների հանդեպ մշտապես սուբյեկտիվ մրցակցության մեջ գտնվող և միայն իր շահը հետապնդող հանրության կողմից:
Սա է քաղաքականություն կոչված դաշտի, պրոցեսի, երևույթի, պետական հովանու ներքո տարվող հանրությունների մրցակցության էությունը:
Իսկ մարդկային միացյալ առջընթացն ապահովվում է մեծ անհատների, մեծ մտածողների ու նորարների արտակարգ ընկալումների, մոտեցումների ու լուծումների շնորհիվ: Այդ անհատներն ամենուր են և կարող են ի հայտ գալ ցանկացած երկում ու հանրության մեջ:
Հայերիս մոտ էս տարբեր պրոցեսներն են փոխադարձ լղոզված, աղավաղված և նենգափոխված: Մենք չենք տարբերակում պետությունն ու պետական կառավարման ձևերը, բազմաբնույթ հանրության ներքին համակեցության հարցերը:
Մեզ մոտ բոլոր խնդիրները 2 x 2= 4, կամ էլ ջերմուկ ծախելով երկիր պահելու մակարդակի վրա են:
Իրար անպատվելով, ամենքս այս երկու ասպարեզների վերաբերյալ մեր իմացած փշրանքներն իրար խառնած դիմացինի ճակատին ենք շրխկացնում, առանց հաշիվ իսկ տալու, որ դա տգիտություն է:
Դրա համար էլ, ստեղծված ներհանրային անհաղորդության պայմաններում բարգավաճել է դոդլֆիկմուկլիսկան: Որը թքած ունի երկու պրոցեսների վրա էլ և հարստություն է դիզում՝ ի հաշիվ տգետ հանրության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: