Manuel-Valls11in.am-ը գրում է.

Փաստերը, որոնք տարան Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ մեղադրանքների առաջադրման, լուրջ են՝ հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը:

«Դա լուրջ իրավիճակ է, լուրջ փաստեր: Եվ դա վերաբերում է դատավորների, ավագ դատավորների, փաստաբանի, պետության նախկին ղեկավարին»,- Վալսի խոսքերն է մեջբերում France Presse-ը:

Վարչապետը հավելել է, որ ինքն անձամբ որպես կառավարության ղեկավար պետք է հարգի դատական համակարգի անկախության և անմեղության կանխավարկածի սկզբունքները:

Գիշերը Սարկոզիի դեմ կոռուպցիոն մեղադրանքներ էին առաջադրվել: Համանման մեղադրանքներ են առաջադրվել նաև նրա փաստաբանի դեմ:

«Բետանկուրի գործի» շրջանակում Սարկոզին մեղադրվում է իր նախընտրական արշավի ֆինանսավորման ժամանակ L’Oreal-ի սեփականատիրուհի Լիլիան Բետանկուրի վստահությունը չարաշահելու համար:

Քննությունը կարծում է, որ Սարկոզին Վճռաբեկ դատարանում «Բետանկուրի գործի» քննության ժամանակ փորձել է իր փաստաբանի միջոցով տեղեկություն ստանալ հետաքննության ընթացքի մասին: Քննիչների կարծիքով՝ հենց նա է եղել գլխավոր կապող օղակը Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազի օգնականի հետ, որը Մոնակոյում բարձր պաշտոնի խոստման դիմաց փակ տեղեկատվությամբ է ապահովել նրանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել