1in.am-ը գրում է.
Թայվանի Յունլին քաղաքի ֆերմայում 2 դնչով խոզ է ծնվել: Դրանցից յուրաքանչյուրը նորմալ է գործում, իսկ նորածին խոզուկը թարմ և առողջ տեսք ունի: Սակայն ֆերմայի 58-ամյա տեր Սյուինգ Կսոյը կենդանուն վաճառել է մի մարդու, որն ասել է, թե խոզուկին հանրությանը կցուցադրի, իսկ եթե խոզուկը սատկի, ինքը թանգարանին կտա նրա լուսանկարը, հայտնում է Mirror-ը:
Մուտանտ-խոզուկը ծնվելիս իր քույր-եղբայրներից ամենանիհարն է եղել: Ոչ սովորական մռութի պատճառով նա չի կարողացել սնվել մայրական կաթով, ուստի ֆերմերի կինը նրան շշով է կերակրել:
«Լինելով փորձառու ֆերմեր՝ ես գիտեմ, որ այդպիսի մուտանտները երկար չեն ապրում: Նախկինում ես արդեն երկգլխանի խոզ ունեցել եմ: Նման դեպքերում սովորաբար ես բնությանը թույլ էի տալիս իր գործն անել, բայց հիմա հասկանում եմ, որ այդպիսի կենդանիների շնորհիվ կարելի է լավ վաստակել»,- ասել է Սյուինգ Կսոյը: Թե որքան լավ է կարողացել վաստակել՝ ֆերմերը չի նշել:



