Սկանդալ Վանաձորում. ո՞ւմ  համար է քաղաքապետարանը էլիտար տուն գնելArmnewstv.am-ը գրում է.

Տիգրան Մեծ 73 հասցեի էլիտար շենքում բնակարան վարձակալելու որոշումը Վանաձորի քաղաքապետարանում սկանդալի պատճառ դարձավ: Բյուջեի հաշվին 22 հազար դոլարով բնակարան գնելու և Սահակյանների ընտանիքին երկարաժամկետ վարձակալության տրամադրելու հարցը մեկ օրվա քննարկմամբ չլուծվեց: Ավագանու անդամներից մեկը կտրականապես դեմ էր քաղաքի բյուջեից այդքան գումար հատկացնել ընդամենը մեկ ընտանիքի բնակարանի համար: Ի վերջո, նիստը հետաձգվեց քվորումի բացակայության բատճառով:

Ավագանու նիստի երկրորդ օրը նույնպես անաղմուկ չանցավ, թեև Սահակյանների ընտանիքի ներկայացուցիչը մանրամասն պատմեց, թե ինչ պայմաններում է ապրում ընտանիքն այսօր ու, թե որքան կարևոր ու սպասված է նրանց համար ավագանու որոշումը: 88-ին 3-սենյականոց բնակարանը կորցնելուց հետո վարձով են ապրել` ի տարբերություն իրենց հարևանների, որոնք շարունակել են ապրել քանդված շենքի տարածքի վագոն-տնակներում: Այդ պատճառով էլ դուրս մնաց տարածքում կառուցվող էլիտար շենքում բնակարան ստացողների ցուցակից: «Վիմպերգ» ընկերությունը որոշեց իր շենքում բնակարան տալ միայն վագոն տնակներում ապրող 12 ընտանիքներին: 

Վանաձորի քաղաքապետարանը նրանց բնակարաններ է առաջարկել քաղաքի ծայրամասային շենքերում: Սահակյանները հրաժարվել են` պահանջելով բնակարան հատկացնել նույն տեղում: Ավագանու անդամների համար նրանց պահանջն արդարացի է: Դեմ էր միայն Արամ Խաչատրյանը: Նրա կարծիքով` Վանաձորի բյուջեն այդքան հարուստ չէ, որ 22 հազար դոլարով 1-սենյականոց բնակարան գնեն: Ավագանու անդամի դժգոհությունը պաշտպանություն չգտավ: Արամ Խաչատրյանը միակ դեմն էր, ևս մեկը քվեարկեց ձեռնպահ, որոշումն ընդունվեց:

Սահակյանները 10 տարի մեկսենյականոցում անվճար բնակվելու իրավունք ստացան: Ավագանու որոշումը թույլ է տալիս այդ ընթացքում սեփականաշնորհել բնակարանը` մոտ 24 հազար դրամով: Տիգրան Մեծի 73 տարածքի շահառու 12 ընտանիքները փետրվարից արդեն բնակվում են նորակառույցում: Սահակյանների 48 քմ տարածքով մեկսենյականոց բնակարանը դեռ պատրաստ չէ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել