Հիվանդանոցները երեխաների մոտ հաճախ սարսափ են առաջացնում: Սպիտակ պատերը և մեծ ու աղմկոտ սարքերը կարող են ահաբեկել երեխաներին, և հնարավոր է, որ արդյունքում նրանք չցանկանան համագործակցել բժշկի հետ, սկսեն լացել կամ կամակորություններ անել: Անշուշտ, հոգատար ու հմուտ բուժաշխատողը կարող է հաղթահարել այս խոչընդոտները, սակայն բժշկի գործն ավելի կհեշտանա, եթե հիվանդանոցի ինտերիերն ավելի հյուրընկալ լինի: Ահա թե վերանորոգումից հետո ինչպիսի տեսք են ստացել տարբեր երկրների մանկական հիվանդանոցները: Իհարկե արտասահմանյան բոլոր հիվանդանոցները չէ, որ այսպիսի գեղեցիկ տեսք ունեն, սակայն գեղեցիկ վերանորոգմամբ մանկական հիվանդանոցների թիվը գնալով աճում է:
Տեխաս


Այս երեխան ուրախացել ու զարմացել է, երբ վերադառնալով իր հիվանդասենյակ՝ տեսել է, որ այն հիմնովին փոխվել է: «Dec My Room» (թարգմանաբար՝ վերանորոգիր իմ սենյակը) ծրագրի շրջանակներում դիզայներները դիսկո ոճով են վերանորոգել այս սենյակը:

Նեոնտալոգիայի առաջատար մասնագետ բժիշկ Սթիվեն Վելթին ստուգում է նորածնի սրտի աշխատանքը:
Լոնդոն
Հարավային Դակոտա

Ավստրալիա

Տեխաս













