«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. երեկ՝ ժամը 16:00-ի սահմաններում, Տավուշի մարզի` Մեհրաբի ուղղությամբ ադրբեջանական կողմ, օգտվելով մառախուղից, դիվերսիայի փորձ է արել, ինչը կանխվել է հայ դիրքապահների կողմից: Ադրբեջանցիները փորձել են ճեղքել հայ դիրքապահների պաշտպանական շղթան, ներթափանցել հայկական դիրքապահների թիկունքն ու շրջապատման մեջ գցել մեր զինվորներին: Բայց հայ դիրքապահները շուտ են նկատել ադրբեջանցիների` անցում կատարելու փորձը ու համապատասխան քայլեր ձեռնարկել: Հայ զինծառայողներն անցել են շրջանաձև պաշտպանության, և մոտ 10 րոպե անց ադրբեջանցիները հայտնվել են ծուղակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել