Ծաղկաձորում օգոստոսի 13-19-ը կայանալու է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը: Կմասնակցեն Հայաստանից, Ջավախքից, Սփյուռքից և Լեռնային Ղարաբաղից 42 ջոկատներ, յուրաքանչյուրում յոթ մասնակից. հավաքի ընթացքում 18-30 տարեկան ավելի քան 300 երիտասարդ կհամախմբվի ՀՀ պետական դրոշի ներքո։ Այս տարի լրանում է «Բազե»՚ համահայկական երիտասարդական հավաքի տասնամյակը։ Հոբելյանական հավաքին նախատեսվում է տոնական համերգային ծրագիր: