Մի տեղ մեկնաբանեցի, ասի էստեղ էլ գրեմ, ի գիտություն, հատկապես լրագրողներին:
Ադրբեջանի հետ մեր հակամարտությունը «ղարաբաղա-ադրբեջանական» անվանելը սխալ է բոլոր կողմերից: Սխալ է այն առումով, որ հակամարտությունը սկսվել ու տարածվել է նաև ՀՀ սահմաններից, սխալ է հիմա ձևակերպել այդպես, որովհետև ՀՀ սահմաններն պակաս պատերազմական իրավիճակում չեն, քան Արցախինը, սխալ է «ղարաբաղա-ադրբեջանական» անվանել, որովհետև ադրբեջանցիներն ուզում են ոչնչացնել հայերին, ոչ թե մենակ ղարաբաղի հայերին, սխալ է, որովհետև մոլորեցնում է, կոնֆլիկտի մասշտաբների տեսանկյունից, սխալ է, որովհետև կարող է մեզանում տպավորություն ստեղծել, թե «ղարաբաղա-ադրբեջանական» կոնֆլիկտը կլուծվի Ղարաբաղի շրջանակներուվ կամ ղարաբաղի հարցի լուծումով, իսկ իրականում դրանից հետո գալու է Սյունիքի հարցը, հետո Երևանի..., սխալ է, որովհետև թյուր պատկերացումներ է ստեղծում կոնֆլիկտի իրական բնույթի վերաբերյալ, քանի որ մենք գործ ունենք «հայ-թուրքական» կոնֆլիկտի ադրբաջանական դրսևորման հետ, որը չի սկսվել ու չի ավարտվի Արցախի թեմայով, սխալ է մեր զգոնության բթացման առումով և....:
Դե հա, քանի որ ժամանակին ՀՀՇ-ն որդեգրեց այդ հիմար քաղաքականությունը, իսկ նրանից հետո ըստ էության արտաքին քաղաքականություն «ջրի հոսքով է գնացել», հիմա ստիպված հարմարվում ենք այդ թյուրիմացության հետ, բայց հայ-ադրբաջանական/թուրքական էթնիկ կանֆլիկտը «ղարաբաղա-ադրբեջանական» անվանելը շատ ավելի բացասական կողմեր ունի մեզ համար, քան դրական, բացի այդ ուղղակի սխալ է, պատճառներն արդեն նշեցի: