Pastinfo.am-ը գրում է.
Էլինա Դանիելյանը ոչ-ոքի ավարտելով աշխարհի չեմպիոնուհի Յիֆան Հոուի հետ հանդիպումը՝ 3-րդ տեղը գրավեց Վրաստանի Լոպոտա առողջարանում ավարտված ՖԻԴԵ-ի կանանց «Մեծ մրցանակի» խաղարկության 5-րդ փուլում:
 
Չին շախմատիստուհու հետ մրցախաղը հայուհին անցկացրեց սպիտակ խաղաքարերով: Կողմերը խաղաղ դաշն կնքեցին 42-րդ քայլին: Այդպիսով, Դանիելյանը 2-3-րդ տեղերը բաժանեց չինուհի Յու Վենջունի հետ, որին, սակայն, զիջեց լրացուցիչ ցուցանիշներով: 
 
Իսկ վերջին՝ 11-րդ տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Հարիկա Դրոնավալի (Հնդկաստան)-Անտուանետա Ստեֆանովա (Բուլղարիա)՝ 0,5:0,5, Աննա Մուզիչուկ (Ուկրաինա)-Նանա Ձագնիձե (Վրաստան)՝ 0,5:0,5, Ալեքսանդրա Կոստենյուկ (Ռուսաստան)-Յու Վենջուն (Չինաստան)՝ 1:0, Նաֆիսա Մումինովա (Ուզբեկստան)-Ժաո Սյու (Չինաստան)՝ 0:1, Բելա Խոտենաշվիլի (Վրաստան)-Համփի Կոներու (Հնդկաստան)՝ 1:0:
 
Մրցաշարային աղյուսակն ամփոփվեց այսպիսի տեսքով. Յիֆան՝ 9, Վենջուն, Դանիելյան՝ 7-ական, Ձագնիձե՝ 6,5, Ստեֆանովա, Դրոնավալի՝ 6-ական, Կոներու, Մուզիչուկ, Կոստենյուկ՝ 5,5-ական, Սյու՝ 3,5, Խոտենաշվիլի՝ 3, Մումինովա՝ 1,5 միավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել