1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնվել է ամերիկյան մամուլի ուշադրության կենտրոնում իր և իր ընտանիքի կողմից ծանր թմրամիջոցների օգտագործման մասին անհաջող կատակի պատճառով: Սպիտակ տան ղեկավարը ենթադրել է, թե դրանք խառնում են իր ուտելիքին՝ իր սիերլի աղանդերին: Այս մասին հայտնում է newsru.com-ը:
ԱՄՆ նախագահը սա ասել է բազմաթիվ տեսախցիկների առկայությամբ՝ Սպիտակ տանը պաշտոնական ընդունելության ժամանակ: ԱՄՆ նախագահը և առաջին տիկինն ավանդական ընդունելություն էին կազմակերպել ԼԳԲՏ-հպարտության ամսվա կապակցությամբ, որին հրավիրված են եղել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ ամբողջ երկրից:
Իր խոսքում Օբաման, շնորհակալություն հայտնելով հյուրերից ոմանց, հիշել է իր հրուշակագործին՝ 60-ամյա Բիլլ Յոսեսին, որը երկար տարիներ աշխատել է Սպիտակ տանը և մտադիր է հանգստի գնալ:
Խոսելով այն մասին, թե որքան տխուր է նրանից բաժանվելու համար՝ Օբաման ասել է. «Նրա խմորեղենները… Ես չգիտեմ, թե ինչ է նա անում՝ դրանց մեջ թմրանյութ լցնո՞ւմ է, թե՞ ոչ, բայց…»:
Դրանից հետո նա լռել, լռությունը խախտել է Միշել Օբաման՝ նշելով, որ ԱՄՆ նախագահի կարկանդակների մեջ ոչ ոք թմրանյութ չի լցնում: Նա ասել է. «Ոչ, նա դա չի անում: Մեր կարկանդակներում թմրանյութ չկա»:



