Այս լուսանկարը երկրորդ անգամ նկարելու ցանկություն դժվար թե որևէ ողջամիտ մարդ ունենա: Բանն այն է, որ երբ Կալիֆորնիայի Սեկվոյա ազգային արգելոցում 15-ամյա Մերի ՄակՔուիլկենը լուսանկարեց մազերի այսպիսի զարմանալի բիզբիզությամբ իր եղբայրներին, երկու վայրկյան անց նրանց խփեց կայծակը:
Ի հեճուկս տարբեր լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ NBC News-ը պարզել է, որ տղաները չէին մահացել շանթահարումից հետո: 12-ամյա Շոնն ու 18-ամյա Մայքլը պարզապես որոշակի վնասվածքներ էին ստացել. Շոնը ուշաթափվել ու 3-րդ աստիճանի այրվածքներ էր ստացել, և եղբոր խոսքերով, նրա մեջից ծուխ էր բարձրանում:
Լուսանկարն արվել է 1975 թվականին, երբ ՄակՔուիլկենների ընտանիքը ճանապարհոդում էր Սիերա-Նևադայով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



