Եվգենի Շուլերն աշխատում էր Սորբոնի համալսարանի քիմիական լաբորատորիաներից մեկում և մի անգամ տուն է վերադառնում ու տեսնում, որ կինը գլխարկով է ու լաց է լինում: Երբ Շուլերը հարցնում է, թե ինչ է եղել, կինը ցույց է տալիս, որ մազերը ներկելիս փչացել են, ստիպված կտրել է: Շուլերը զայրացած հարցնում է.
-Ինչու՞ ես մազերդ ներկել:
Վերջինս պատասխանում է, որ ցանկանում է միշտ գեղեցիկ լինել հանուն իր ամուսնու:
-Մի մտածիր, ես քո հրաշագործն եմ,-ասում է Շուլերը,-մի բան կմտածեմ:
Շուլերը երկար ժամանակ չարչարվում է, փորձում և վերջապես անծանոթ մի նյութ տալիս է կնոջը: Վերջինս մազերը ներկում է ու որակից ցնցվում: Իսկ ինչու՞ չվաճառել ներկը ծանոթ վարսավիրներին: Այդ ներկը վաճառում է նաև վարսավիրներից մեկին և կանայք ուղղակի բոլորից պահանջում էին կիրառել հենց վերոնշյալ ներկը: Շուտով բոլոր վարսավիրները ցանկանում էին ունենալ միայն այդ ներկերից:
Շուլերը մազերի ներկը տանն էր պատրաստում: Շուրջ վեց տարի իր սենյակում նա ամեն օր ներկեր էր պատրաստում և վաճառում էր վարսավիրներին: Հետաքրքիրն այն է, որ նա պատրաստում էր, իսկ խոհանոցում կինը ներկում էր իր մազերը և ցույց էր տալիս հաճախորդներին, կամ նոր վարսավիրներին: Արդյունքում հավաքվում է շուրջ 700 դոլար, որով էլ հիմնադրվել է ընկերությունն ու անվանվում Մազերի անվտանգ ներկեր: Այնուհետև այն վերանվանվում է l’Aureale, իսկ վերջում՝ L’Oreal: Ինչ վերաբերվում է տարածմանը, ապա Շուլերը շատ հետաքրքիր մարքեթինգային քայլ էր կատարել իր արտադրանքի փաթեթավորման վրա, մասնավորապես վրան գրել էր.
-Ուշադրություն, հնարավոր է առաջացնի ալերգիա, ուստի խորհուրդ ենք տալիս նախապես թեստ անել:
Հետաքրքիրն այն էր, որ նա գիտեր` ներկը կատարյալ է, բայց նախապես այս բառերը գրել էր որոշ նկատառումներով՝ ելնելով մենք մտածում ենք Ձեր մասին սկզբունքից: Կանայք էլ թեստ էին անում, հիանում էին, քանի որ ամեն ինչ նորմալ էր և իրենց ենթագիտակցության մեջ մտնում էր, որ որակյալ է և ընկերությունը մտածում է իրենց մասին: Ահա այսպիսի պարզ քայլով Շուլերը իսկապես գրավում էր կանանց վստահությունը՝ խոստանալով գեղեցկություն:
Կանայք սկսեցին ընկալել Լորեալը որպես իրենց մասին մտածող ընկերություն և վստահել բրենդին: Մեջբերեմ իմ օտարերկրացի դասախոսներից մեկի խոսքերը.
-Եթե ցանկանում եք հարստանալ, ապա ձեռք բերեք կանանց վստահությունը և նրանք Ձեզ մոտ կթողնեն իրենց փողերը ;) : Ծանո՞թ եք աշխարհի ամենահարուստ կնոջը` Լիլիան Բետենկուրին: Նա Լորեալում ուղղակի պիտակներ էր փակցնում հոր մոտ: Իսկ մեզ մոտ ո՞ր հարուստ գործարարի զավակը կսկսի աշխատել ամենաներքևից: