Այս արտահայտությունը, կարծում եմ շատերին է ծանոթ: Այն ցույց է տալիս, որ միևնույն երևույթին կարելի է տարբեր կերպ վերաբերել: Ոմանք նույն երևույթի մեջ տեսնում են դրականը, մյուսները՝ բացասականը, այսինքն՝ ոմանց համար բաժակը կիսով չափ լիքն է, մյուսների համար՝ կիսով չափ դատարկ: Բերեմ օրինակ: Երիտասարդը ընդունվում է աշխատանքի և ուրախացած շտապում է տուն, որպեսզի լուրը հայտնի ծնողներին: Ճանապարհին պատահաբար հանդիպում է ընկերոջը, ոին երկար ժամանակ չէր տեսել:Որոշում է նրա հետ էլ կիսել իր ուրախությունը ու հայտնում է, որ աշխատանքի է ընդունվել:
<Չհասկացամ նոր՞ ես աշխատանք գտնում: Այսքան ժամանակ անգործ եղեղել> զարմացած է հարցնում է ընկերը: Ինչու՞ հարգելի ընկեր, չես կենտրոնանում նրա վրա, որ ընկերդ աշխատանքի է ընդունվել, այլ միանգամից նկատում ես բացասականը, փոխանակ ոգևորես նրան, այնպես անես, որ իրեն լավ գզա, կենտրոնանաս դրականի վրա: Ինչու՞ է քո ենթագիտկացությունը միամգամից ֆիքսում բացասականը:
Շատ դեպքերում մարդիկ, ում համար բաժակը կիսով չափ դատարկ է, մեղավոր չեն դրանում: Նրանք հատուկ չեն անում դա, ուղղակի դրա նրանց մոտ սովորություն է դարձել: Համոզված եմ, որ նրանցից շատերը մի քանի րոպե անց զղջում են նման արձագանքի համար, բայց արդեն ուշ է լինում:Նրանց ոչ ոք չի ասել, որ ցանկացած բանի մեջ պետք է տեսնել լավը, նրանց չեն սովորեցրել դա և նրանք ուշադրություն չեն դարձրել դրա վրա: Երբ շփվում եք ինչ որ մեկի հետ, ուշադրություն դարձրեք՝ դուք նրան դրական էներգիա տվեցիք՞, արիք՞ այնպես, որ նա իրեն լավ զգա, ոգևորեցիք՞ թե ինչ-որ բացասական մանրուքի վրա կենտրոնացաք, նրանք ահարմար վիճակի մեջ դրեցիք ու տրամադրությունը գցեցիք: Որոշ ժամանակ անց դա ձեզ մոտ սովորություն կդառնա, և դուք շատ ավելի լավ կզգաք, երբ ամեն ինչում սկսեք տեսնել դրականը: Այդ ժամանակ բացասականը ուղղակի կխուսափի ձեզանից, կփախչի՝ ձեզ տեսնելով: Ձեր մտքերը կիլինեն դրական, իսկ կյանքը՝ ավելի թեթև:
Հրաչյա Մանուկյան <Փոխիր կյանքդ> գրքից մի հատված:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/393582254030967
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել