Քիչ մըն ալ ուղղագրության մասին ;) 

Մի քանի կետերով նշեմ առավել շատ տարածված ուղղագրական սխալների մասին: Չեմ անդրադառնում, թե ինչպիսի սխալներ են անում, պարզապես կգրեմ ճիշտ ձևերը.
1. Տևական արտասանություն ունեցող բաղաձայն հնչյունները գրվում են երկու տառով՝ այԲԲենարան, հոՎՎական, իՆՆերորդ, մՐՐիկ, ուՂՂակի, ՐաՖՖի, բԶԶԱլ, խՇՇալ, տԺԺալ, և այլն:
2. Յ տառը գրվում է միայն ա և ո ձայնավորներից հետո՝ արքաՅական, երեխաՅի, տղաՅի, ՄիքաՅել, գնաՅինք, պահածոՅի և այլն:
3. Է (ե), ի, ու ձայնավորներից հետո թույլ արտասանվող Յ ձայնակապը չի գրվում, ինչպես՝ խոսեի, միություն, միայն, քրիստոնեություն, Գայանեի, բերեին, ժողովածուում, անէական և այլն:
4. Հիշե՛ք. հետևյալ բառերում լսվում է Ք, գրվում է Կ՝ մարդիԿ, վարաԿել, վարաԿիչ:
5. Հիշում ենք, որ «ապաշխարել» բառը ուղղագրական առումով կապ չունի «աշխարհ» բառի հետ և Հ-ով չի գրվում: Չենք մոռանում նաև, որ ապաշխարել նշանակում է մեղա գալ, մեղքերի համար թողություն խնդրել, և այդ բառի հականիշն է «մեղանչել»-ը, որը նշանակում է մեղք գործել:

Սիրով՝ Ձեր Արսեն ;)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել