1in.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնությունում Ուրուգվայի հավաքականի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակը Կոլումբիայի հավաքականին հնարավորություն է տվել դուրս գալ մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Վերոգրյալ հաղթանակից հետո Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում երկրպագուները սկսել են բուռն կերպով տոնել հաղթանակը, որի ընթացքում սկսվել են անկարգություններ: Արդյունքում մահացել է 10 երկրպագու, 34-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Բոգոտայում անկարգություններ էին եղել նաև Կոլումբիայի ընտրանու՝ խմբային փուլում Հունաստանի ընտրանու նկատմամբ հաղթանակից հետո:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում հարավամերիկացիների հակառակորդը տանտերերի՝ Բրազիլիայի հավաքականն է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1350344.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել