Ա) Ինչքան էլ շատ սպասես, որ քեզ ինչ-որ նկարների կամ այլ հղումներ ուղարկեն, որոնք լայքելով պետք է ապահովես դրախտի ուղեգիրը, միևնույնն է, առանց տեքստի կամ տարօրինակ տեքստով հղում ստանալուց ՄԻ՛ ԲԱՑԻ այդ հղումը և մի հատ «կանտրոլնի» հարցրու ուղարկողից՝ ԾԱՆՈԹ ԹԵ ԱՆԾԱՆՈԹ՝ սույն հղման՝ իր կողմից ուղարկված լինելու մասին:
Բ) Եթե քեզ թեգ են արել ինչ-որ հղման տակ՝ քեզ այլ հայտնի կամ անհայտ մարդկանց հետ, ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԻ ԲԱՑԵՔ այդ հղումը, մի հատ գոնե ծանոթացի՛ր հղման հասցեին, որը կարող է լինել, օրինակ, այսպիսին՝ www.gogl.le/harifacnumemqez/qezhasnuma ու համակարգչից միայն սելֆի անելու ու ֆբ-ում դնելու մակարդակից մի քիչ բարձր մակարդակի գիտելիք ունեցող ընկերներից ՀԱՐՑՐՈՒ՛ նման հղումների մասին ինչ գիտի:
Գ) Եթե Ձեր լրահոսում, ասել է թե նյուզֆիդում հայտնվում է մի հատ 26+ (անի զախարյանի ականջը կանչի) տեսանյութի հղում, որն իբր թե լայքել ու դիտել է քո ընկերներից մեկը, ՄԻ ՇՏԱՊԻ՛Ր տեսնել, թե էտ ինչ է դիտել քո ընկերը, քանի որ դրա վրա սեղմելու դեպքում, հնարավոր է, քո ընկերների մոտ ցանկություն առաջանա տեսնել, թե դու ինչ ես դիտել, ու դրա պատճառով մեր, Ձեր դիտածներով չհետաքրքրվողների լրահոսն էլ կլցվի Ձեր չնայած ու չլայքած, բայց հետաքրքրասիրությունից դրդված բացած նյութերի հղումներով:
Դ) Մի ՄԻԱՑՐՈՒ՛ համակարգիչը կամ գոնե Ֆեյսբուք ՄԻ ՄՏԻ՛Ր, մինչև սովորես Ա, Բ և Գ կետերը:
(c)Մարկ Ցուկերբերգ