Բոլորս հարուստ ենք բոլորս ամեն ինչ ունենք: Զարմանալի ժողովուրդ ենք հայերս: Սիրում ենք ձևացնել: Էնպիսի տպավորություն է, որ 34 տոկոս աղքատութությունը մեզ հետ կապ չունի: Դա ուրիշ երկրի սև վիճակագրությունն է: ՄԱԿ-ը պարզապես իրեն չէր կարող թույլ տալ մեր մասին նման թվեր հրապարակել:
Ինչի՞ համար ենք այս ամեն ինչն անում, կամ այդ ե՞րբ այսպիսին դարձանք: Ինչի՞ ենք մեզ ուրիշի շորերի մեջ դնում, եթե այդ շորերը նեղ են մեզ համար: Այս շորերը զսպաշապիկ ենք դարձնում ու մեզ զրկում ազատութոյւնից: Հա՛, ազատությունից հենց ինքներս ենք մեզ զրկում: Դրա համար է, որ երջանիկ չենք, դրա համար է, որ օրը, պահը վայելել չգիտենք: Մենք երջանիկ լինելու ժամանակ չունենք, քանզի ստիպված ենք ամեն րոպե ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել:
Վերջերս իմացա, որ ԱՄՆ-ի նահանգներից մեկում օրենք կա, որն արգելում է մարդկանց հարուստ ձևանալ: Չգիտեմ դա ինչպես է վերահսկվում, կամ օրինախախտին ինչպես են պատժում, բայց կարծում եմ մեզ էլ նման մի բան է անհրաժեշտ: Օրենք, որը կօգնի մեզ ապրել առանց կեղծելու: