Հաղարծինում անթիվ անհամար մեքենաներ, մարդկանց մեծ խմբեր՝ գյուղացիներ, արտասահմանցիներ, բայց ավելի քիչ, ով ասես, ինչքան ասես, նկարվում, վազվզում, հուշանվերներ առնում, պիկնիկներ կազմակերպում... Նեղլիկ ճանապարհը դեպի վանական համալիր ոնց որ մայրուղի լիներ՝ վրա-վրա մեքենաներ դեպի վանք ու վանքից հետ։
Հետո շարժվեցինք դեպի Մակարավանք՝ հեռու, սարերում ճանապարհ, որով ոչ ամեն տիպի մեքենա կանցնի, ու նույնիսկ այստեղ մի քանի տարբեր խումբ մարդիկ՝ աղոթում, մոմ վառում, պտտվում, նկարվում, ճաշում։
Կարծում եմ կարելի է փաստել, որ վերջին տարիներին աճ է ներքին տուրիզմը։ Միգուցե դրա հետ մեկտեղ նաև արտաքինը (թվեր չունեմ, չգիտեմ)։ Բայց էն որ ուր գնում ես՝ տուրիստական խմբեր, միկրոավտոբուսներ բազմաթիվ մարդկանցով, մեքենաներ ամեն տիպի, ամեն գնի ու հնության, դա փաստ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել