Miguel_Herrera_t670x470

1in.am-ը գրում է.

Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միգել Էրերան խոսել է Հոլանդիայի ընտրանու հետ կայանալիք մրցավեճի մասին.

«Մենք գիտենք, թե ինչ պետք է անենք: Մեքսիկայի հավաքականը վստահ է իր ուժերին և պատրաստ է պատմություն կերտել: Ոչ մեկ չեր պատկերացնի, որ մենք կհաղթահարենք խմբային փուլի արգելքը, բայց իմ սաները արեցին դա: Այժմ Մեքսիկայի ընտրանին ցանկանում է առաջ շարժվել:

Ես չեմ ցանակնում համեմատվել Լուի վան Գալի հետ: Այս մրցաշարը ահռելի փորձ է ինձ համար ու ես հպարտ եմ, որ մրցում եմ այսպիսի մարզիչների հետ»-, Էրերայի խոսքերը մեջբերում է հոլանդական պարբերականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել