Երեկ Կասկադում պատահաբար մի համերգի էի ներկա։ Հայտնի և ոչ շատ հայտնի երգահանների կատարմամբ բացօթյա սիրուն միջոցառում էր՝ գեղեցիկ կատարումներ ու հաճելի ժամանակ։ Շատ մարդիկ չէին հավաքվել, բայց էներգետիկ աուրա կար (կանխարգելենք էլեկտրաէներգիայի թանկացումն ամեն դեպքում), որը քչաթիվ հավաքի մասնակիցներին հաղորդվում էր ուրույն կատարումների միջոցով։
Պուճուրիկ խնդիրներ կային, որոնք թե ես, թե ընկերս, ում հետ ներկա էինք միջոցառմանը, նկատեցինք.
1. Ենթադրում էինք, որ լավ չէր տարածվել միջոցոռման մասին, որն իր ետևից բերել էր փոքրաթիվ մասնակիցների, և երգահանները աթոռ չունեին նստելու: ))) Այսինքն կազմակերպական խնդիրներ նկատեցինք։
2. Չնկատեցինք լրատվական ծառայությունների ներկայացուցիչների, ովքեր արժեր, որ լուսաբանեին այդ հիանալի միջոցառման մասին։
Հատկապես երկրորդ կետը հետաքրքիր էր մեզ, քանի որ դա հանրության ճաշակի զարգացման վրա ազդելու ու գեղեցիկի տարածման լավ միջոց է, որը կփոխարիներ սեքսի մասին, կրծքերի ավելի մեծացման, ցցուն հետույքներ ու որոշ աստղերի ահասարսուռ շրթունքների չափսերի մասին անարժեք լուրերին։
Ամեն դեպքում ահագին ուրախ ժամանց էր։ Ավելացնեմ, որ սա տպավորիչ էր նաև տուրիստների համար, որոնք շատ ազատորեն դա ցույց էին տալիս՝ տժժում էին, ի տարբերություն մեզ և այլ տեղացի մասնակիցների։