Ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի Բրազիլիա-Չիլի հանդիպման լրացուցիչ ժամանակը նույնպես անցավ հիմնականի սցենարով. բրազիլացիները դարձյալ ավելի հաճախ էին գրոհում, ավելի շատ հարվածում դարպասին, սակայն մրցակիցները գրագետ պաշտպանվում էին՝ կարողանալով գնդակն երկար իրենց մոտ պահել խաղադաշտի կենտրոնական հատվածում:
Կհամարձակվեմ պնդել, որ ոչ թե Չիլիի հավաքականն է գերազանց խաղում, այլ բրազիլացիների մոտ՝ գոնե այս խաղում, խաղային լուրջ ճգնաժամ է:
Հաղթողին կորոշեն հետխաղյա 11-մետրանոցները: Ինչպես ասում են՝ այստեղ մեծ դեր ունի բախտի գործոնը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=680695401980007&set=np.31118101.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



