Բրիտանիայում ավելորդ քաշի դեմ կպայքարեն տուգանքների միջոցով Life.panorama.am-ը գրում է.

Բրիտանացի գիտնականները կառավարությանը կոչ են արել, այսպես կոչված, «շաքարի տուգանք» սահմանել: Նրանք համոզված են, որ նման նախագծի ներդրումը կօգնի նվազեցնել ավելորդ քաշի խնդիր ունեցող անձանց, հատկապես` երեխաների թիվը:

Փորձագետները, մասնավորապես, առաջարկում են մթերքների որակի նոր չափանիշներ սահմանել, որոնք էապես կկրճատեն շաքարի պարունակությունը սննդամթերքում և ոչ ալկոհոլային խմիչքներում. մինչեւ 2020թվականն առաջարկվում է  շաքարի պարունակությունը կրճատել 40 տոկոսով: Բացի այդ, փորձագետներն առաջարկում են արգելել ճարպոտ մթերքների գովազդը հեռուստատեսությամբ, իսկ վնասակար մթերքներ արտադրող ընկերություններին` արգելել սպորտային միջոցառումների հովանավոր լինել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել