Այսօր այցելեցի 80-ամյա միայնակ թոշակառու Հրանուշ Վարդանյանին:
Նա ընդհանրապես հարազատներ չունի, Հրանուշ տատիկը հաշմանդամ է, չի ամուսնացել, ամբողջ կյանքում ապրել է միայնակ, բնակվում է Հրազդանի Վանատուր թաղամասի կիսաքանդ տնակում, որը տնակել անվանել չի կարելի... Պայմաններ ընդհանրապես չկան.. չկա ոչ ջուր, ոչ սանհանգույց...
Տանը չունի ընդհանրապես ոչինչ.... քնում է գետնին դրած ներքնակների վրա... Այդ իր տարիքում նա ջուրը կրում է դրսից:
Տատիկը շատ էր ուրախացել իմ այցից, բավականին զրուցեցինք, պատմեց իր ծանր կյանքից...Շատ դժվարությամբ է ապրում, սենյակում անգամ լույս չունի: Ապրում է թոշակ-նպաստով, մոտակա խանութից պարտքով ուտելիք է վերցնում նպաստը ստանալով վերադարձնում: Տնակը փայտից է, լույս չունենալու պատճառով ( անջատել էին չվճառելու պատճառով) տնակի փայտերը փոկել և վառել է, որ կարողանար գոնե մի բան պատրաստեր իր համար: Ձմռանը այդ տնակում ընդհանրապես ապրել չի լինի....
Տատիկը բակում ունի տարածք, որտեղ կարելի է կառուցել մի փոքր տուն, որ գոնե կյանքի վերջին տարիները կարողանա մարդավայել ապրի:
Խնդրում եմ......... այն մարդկանց ովքեր ունեն հնարավորություն..... օգնեն տատիկին....















