Երկու կին կանգառում (ծառի հովին) սպասում են Կոմիտաս գնացող տրանսպորտի: 51 գազելը դատարկ գալիս ա, կանանցից մեկը առաջ ա գնում դեպի մեքենան, մյուսն էլ հետևից` բնազդաբար.
-Արի՛ սրանով գնանք, դատարկ ա:
-Չէ՛, սպասենք 58 ավտոբուսին:
-Խի՞, սա դատարկա, հանգիստ կգնանք:
-Չէ՛, ավտոբուսով ավելի հանգիստ ա ու հով:
Ու սենց` մոտ 1-2 րոպե վիճում են վառող արևի տակ: 58 ավտոբուսը հեռվից գալիս ա կանգնում, մեջը ասեղ գցելու տեղ չկա: 
Էն կինը, որ չէր համաձայնում գազելով գնա.
-Լավ, արի՛ 51-ով գնանք:
-Արի՛:
Մոտենում են, 51-ը լրիվ լցվել ա, դուռն էլ հազիվ ա փակվում: Սրանք մնում են դրսում` ոչ 58-ով են գնում, ոչ 51-ով: Հետ են գալիս կանգառ` շոգած.
-Էս ի՞նչ տրանսպորտ ա, այ մա՛րդ:
-Լրիվ անտերություն ա:
-Ահավոր ա տրանսպորտի վիճակը:
-Զզվելի շոգն էլ մի կողմից...

ՀԵՏԵՎՈւԹՅՈւՆ. Մարդկանց մեծ մասը բողոքում ա սեփական անխելքությունից, անկարողությունից, իրավիճակը ճիշտ չգնահատելուց, և դրա հետևանքները գցում իրենից դուրս գտնվող արտաքին պայմանների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել