Pastinfo.am-ը գրում է.Հունիսի 28-ին՝ ժամը 14:41-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտա - Արին-Բերդի փողոցների խաչմերուկի մոտակայքում երեխա է ընկել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ինչպես տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջից, պարզվել է, որ Նոր-Արեշի 15-րդ փողոցի վերջնամասում` Արտաշատի ոռոգման ջրատարում, հայտնաբերվել է միջին տարիքի կնոջ դի:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/hy/node/45222
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



