Այսօր Ուրուգվայի հավաքականը 1/8 եզրափակիչում ուժերը չափելու է Կոլումբիայի ընտրանու հետ:
Չնայած դրան՝ Ուրուգվայի ֆուտբոլային պատասխանատուների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ թիմի առանցքային խաղացող Լուիս Սուարեսի որակազրկման թեման:
Ուրուգվայի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը քննադատել է ՖԻՖԱ-ին՝ նշելով, որ վերջինս Սուարեսին «քավության նոխազ» է դարձրել:
Ի նշան բողոքի՝ Տաբարեսը հրաժարվել է ՖԻՖԱ-ի կոմիտեի անդամությունից:
Հատկանշական է, որ լատինամերիկացիները չեն հերքում, որ Սուարեսն ոչ ֆուտբոլային արարք է թույլ տվել, բայց շարունակ բողոքում են «անողոք» ՖԻՖԱ-ից՝ այսօրվա խաղի վրա կենտրոնանալու փոխարեն:
Եթե այսպես շարունակվի, ուրուգվայցի մյուս ֆուտբոլիստները Սուարեսի հետևից կմեկնեն հայրենիք՝ արդեն ֆուտբոլային մրցակցության մեջ պարտված...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=680558701993677&set=a.124703257579227.13583.100001186610933&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



