8 հոգով 20 երգ երգելը, 4 կետի շուրջ ամիսներով որևէ պայմանավորվածություն ձեռք բերել չկարողանալը, իսկ համաձայնության դեպքում էլ հաջորդ իսկ օրը «կռուտիտ» լինել, որ մենք ուրիշ բան նկատի ունեինք, նշանակում է` իրեն այդպես պահող կուսակցությունը կամ կուսակցությունների խումբը դեռևս չունի ձևավորված ամուր և կուռ կուսակցական կառուցվածք: Այն զուտ մարդկանց միավորում է, ովքեր իրենց գործունեության հիմքում ինչ-ինչ քաղաքական շարժառիթներ ունեն: Չունենալով ներկուսակցական կայունություն` նման ուժերը չեն կարող ապահովել նաև կայունություն երկրի ներսում, եթե ստանձնեն իշխանությունը:
Այս վիճակը բերում է նրան, որ նման ուժերը սկսում են անտրամաբանական քայլեր իրականացնել, օրինակ, չունենալով կայացած կուսակցական կառուցվածք, պահանջել ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցում, որտեղ, ինչպես հայտնի է, կենտրոնական դերակատարումը պետք է ստանձնեն կուսակցությունները: Սպառնալ, որ ժողովրդին հրապարակ կհանեն, իսկ հանելուց հետո էլ ուղարկել տուն հանգստանալու, որ մի քիչ հետո նորից գան` երևի ի նկատի ունեն պերերիվ անելը, բայց դա էլ են այլաբանորեն ասում` կարապ-գայլաձուկ-խեցգետին սկզբունքին հավատարիմ մնալով: Պահանջել ստվերի վերացում` այն դեպքում, երբ իրենց շարքերում հերթով կարելի է ցույց տալ այդ ստվերում հովացողների: Ու այսպես շարունակ:
Ուստի կարելի է սեփական հարցերը լուծել, նոր հետո անցնել համապետական նշանակության հարցերի, այդպես ավելի ազնիվ կլինի: