Նյու Յորքում Դովլաթովի անունով փողոց կանվանակոչվիPanorama.am-ը գրում է.

Նյու-Յորքի քաղաքային խորհուրդն անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ հավաքելուց հետո հաստատել է օրինագիծ, որը նախատեսում է քաղաքի փողոցներից մեկը անվանակոչել հայտնի գրող և հրապարակախոս Սերգեյ Դովլաթովի անունով:

GQ.ru-ի փոխանցմամբ` «63rd Drive» փողոցը կրի «Sergei Dovlatov Way» անունը:

Փողոցը գտնվում է Նյու Յորքի Քվինս շրջանում, որտեղ գրողն ապրել է 12 տարի: Սերգեյ Դովլաթովը 1978թ-ին հետապնդումների պատճառով ԽՍՀՄ-ից արտագաղթել էր ու հաստատվել Նյու-Յորքում՝ Քուինսի Ֆորեսթ-Հիլզ շրջանում: Այստեղ ապրել է մինչև կյանքի վերջը` 1990թ-ը:

Նյու Յորքում ապրելու տարիներին Դովլաթովի պատմվածքները տպագրվել են «The New Yorker» ամսագրում: Դովլաթովը եղել է ռուսական «Նոր ամերիկացի» շաբաթաթերթի հիմնադիրներից մեկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել