
Բարեւ Ֆեյսբուքի օգտատերեր
Քեզ կհեռացնեն քո արմատներից, իսկ ո՞վ է ասում, որ չորացած ծառն այլեւս չի ապրում: Նա սկսում է ապրել բնության մյուս բնակիչների համար՝ թռչուններ, միջատներ, մամուռներ...ու էլի մարդ: Գնա հազար լեզու սովորիր, էլի քիչ է: Իհարկե, ժողովրդական խոսքն ասում է.«Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես: Այնուամենայիվ բնության լեզուն պետք է հասկանաս՝ դա մշակույթ է, արվեստ է, իսկական ժողովրդավարություն ու քաղաքակրթություն է, չէ՞ որ իմ ու բնության կապն անմիջական է: Ի վերջո էսթետիկական հաճույքի կարիք բոլորն ունեն: Հիշելով իմ արածն ու չարածը, զգում եմ, որ մի օր ես էլ կչորանամ: Թող որ թեկուզ չորացած վիճակում, բայց էլի պիտանի լինեմ: Ինչեւէ, ես ժպտում եմ:)))
Լուսանկարն արել եմ Թեղուտում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=273059206133297&set=a.162442517194967.27676.100002876606296&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել