Բազմաթիվ հակասական կարծիքներ կան նախորդ դարի ամենաականավոր դիկտատորներից մեկի՝ Իոսիֆ Ստալինի հայկական ծագման մասին: Մասնավորապես Ալ. Լապշինը «Ճակատագրական բախում» (Մոսկվա, 1997թ.) գրքում նշում է, որ Ստալինի մայրը Կետոն (Կեկան) վրացացած հայուհի է: Բայց եկեք հիշենք նաև մեկ այլ կարևոր փաստ. այժմ Վրաստանում գտնվող Գորի քաղաքը, որտեղից սերում է Ստալինը, հիմնադրվել է դեռևս XII դ. վրաց Դավիթ Շինարար թագավորի կողմից՝ այդ ժամանակ հաստատված հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ժամանակ, որը նախատեսված էր Հայաստանից Վրաստան արտագաղթած հայերի համար: Ուստի նաև հնարավոր է, որ Ստալինը սերում է դեռևս այդ ժամանակ Հայաստանից Վրաստան արտագաղթած ու Գորիում հաստատված հայից:

Հ.Գ. Եթե իսկապես Ի.Ստալինը մայրական կողմից հայ է, ապա մեր մոտ կրկին հասարակական ակտիվություն ու աղմուկ բարձրացնելու ու հասարակության ուշադրությունը շեղելու համար՝ ինչպես հիմա Միկոյանի արձանի տեղադրման հարցի շուրջ է, կարելի է որոշում ընդունել Ստալինի արձանը Երևանում տեղադրելու համար: Վերջիվերջո մեր ազգի ամենանշանավոր դեմքերից մեկն է, ողջ ԽՍՀՄ-ի այդ ժամանակվա տիրակալը, աշխարհի մասշտաբով մեծ գործիչ, ոնց որ Միկոյանին են մեծարում: Ու այդ դեպքում էլի ու ավելի մեծ աղմուկ կբարձրանա. վերջիվերջո Ստալինն ու Միկոյանը միասին են իրականացրել բազմաթիվ հայերի գնդակահարության ծրագիրը ռեպրեսիաների ժամանակ :Ճ :Ճ :Ճ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել