Հայություն, մեկ ա արդեն «բողոքողի» անուն ունեմ, մի հատ էլ բողոքեմ: Ի՞նչ հաճույք եք ստանում մարդկանց ծաղրելուց: Էլ անտիկլասսնիկ, էլ անտի քյարթ, տո էլ անտի ֆլան-ֆստան... նայում եմ սովորական մարդիկ են, մեկի նասկին չի բռնում շալվարի հետ, մեկը տապչա ա հագել ջինսի հետ... է լավ ա արել, էդ ունի, էդ ա հագել, ի՞նչ եք խեղճ մարդկանց ծաղրելով ինքնահստատվում.... ախր մի նենցներն էլ ծաղրեն, մտնում ես ծաղրողների էջ, դրանից ավելի ծաղրական նկարներ կան, կամ էլ ֆեյկ են: Բավականա, ամոթա.... Միշտ մտածեք, որ մեկ ուրիշն էլ կարող է ձեր նկարը գողանալ, դնել իր էջ և հազար ու մի ծաղրելու պատճառ գտնել.... Նրանք էլ են մեր ազգի մի մասնիկը, մեկը մի քիչ կիրթ, մեկը ոչ այնքան, մեկը ճաշակով, մեկը՝ ոչ այնքան: Ոչ ոք ձեզ բարոյական իրավունք չի տվել ծաղրել նրանց: Նաև մտածեք, որ դուք հագուստի համար մարդուն ծաղրելով էլ ավելի «քյարթու» եք դառնում, քան էդ մարդը, քանի որ ձեր արածը դաստիարակության պակաս է (մեղմ ասասծ), նրա արածը՝ ընդամենը ճաշակի կամ կրթվածության պակաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել