Անֆիսա Չեխովան հիրավի հանդիսանում է ռուսական շոու բիզնեսի ամենափարթամ բարեմասնություններ ունեցող երկու աստղերից մեկը: Ինտերնետում չեն դադարում վեճերն այն մասին թե արդյոք ով է առաջին տեղում այս առումով` Անֆիսան, թե Աննա Սեմենովիչը: Հետագայում անկասկած ես կնձեռնեմ ձեզ հնարավորություն, որպեսզի դուք ինքներդ համապատասխան համեմատություններ անեք, բայց հիմ վայելեք զուտ Անֆիսային` իր հարցազրույցով ու կրքոտ նկարներով:
Անֆիսա, սեփական նկարներդ քո վրա գրգռող ազդեցություն ունենում են?
Օ, այո: Ես դրանք կախել եմ պատերիս ու ամեն անգամ դրանց նայելով այնպես եմ գրգռվում, որ չեմ կարողանում ժամանակին աշխատանքի գնալ, ուստի անընդհատ ուշանում եմ:
Դա Նարցիսականություն է:
Իհարկե:
Աշխատանքդ դեռ չի ձանձրացրել քեզ?
Որ աշխատանքի մասին է խոսքը? Աստղ լինելու? Ինչ եք ասում, ես դեռ մանկուց երազել եմ աստղ դառնալ ում նկարները կախված կլինեն ողջ քաղաքով մեկ:
Ըստ քեզ սեքսում կան զվարճալի բաներ?
Իհարկե: Սեքսում առկա են բազմաթիվ զվարճալի բաներ: Հատկապես մարդկանց սեքսուալ նախասիրությունների մասով, նրանց առաանձնահատկությունների, ինչպես նաև սեքս ժամանակ նրանց դեմքերի արտահատությունների մեջ:
Քեզ դուր է գալիս ծանակել տղամարդկանց?
Ինչ որ չափով` այո, բայց ոչ թե ծանակել, այլ տանջել: Տղամարդիկ սիրում են երբ իրենց տանջում ես:
Կարծում ես?
Ես վստահ եմ դրանում: Դա հաստատված է տարիների փորձով, ընդ որում, ոչ միայն իմ անձնաական փորձից ելնելով եմ ասում:
Ճիշտն ասած սարսափելի է:
Առանց դրա տղաամարդիկ չեն կարող: Նրանք թոշնում են, կորցնում են հետաքրքրությունը կյանքի հանդեպ: Այդ պատճառոով նրանց դուրը գալիս է երբ իրենց մի քիչ տանջում են:
Որն է ըստ քեզ ցանկացած տղամարդու համար ամենակարևոր առաքինությունը?
Դե եթե խոսքը ցանկացած տղամարդու մասին է խոսքը, ապա նրա առնանդամը, իսկ եթե խոսում ենք իսկական տղամարդու մասին` նրա արժանապատվությունը: Նաև ներողամտությունն է կանացի որոշակի թուլությունների հանդեպ, ինչպես նաև շռայլ ժեստերի և արարքների ունակությունը: Մի խոսքով` պատիվը, արժանապատվությունը և ազնվազարմությունը:
Եթե քո ունեցած բոլոր տղամարդիկ մի օր հավաքվեին “Սեքսը Անֆիսա Չեխովայի հետ” հաղորդման սահմաններում, ինչ եզրհանգման կգային նրանք?
Ես խիստ տարբերվող տղամարդիկ եմ ունեցել իմ կյանքում: Մի բանում նրանք համակարծիք կլիներին, որ դա աանմոռանալի է եղել, իսկ մնացածում կսկսվեին տարակարծություններ:
Եթե աշխարհում չլիներ սեքս, ոնց կկոչվեր քո հաղորդումն այդ դեպքում? “Լուրեր Դաշտերից Անֆիսա Չեխովայի հետ”?
Ուրախ ստարտեր Անֆիսա Չեխովայի հետ: Անֆիսա Չեղովայի տնակը:
Տնակը? Էլի ինչ որ սեքսուալ բանի հոտ եկավ…
Ոչ-ոչ, այնտեղ կլինեն արջուկն ու նապաստակը: Դա կլիներ հաղորդում կենդանիների մասին: Կանվանվեր նաև “Լուռ Ժամ Անֆիսա Չեխովայի հետ”, որտեղ ես պարզապես լուռ կնստեի հինգ րոպես:
Նման հաղորդում հաստատ պետք է: Իսկ ինչ ես մտածում գեղեցկությաան մոդելաային չափանիշների մասին?
Ես առհասարակ չափանիշներին եմ դեմ: Աշխարհը գեղեցիկ է իր խայտաբղետությամբ: Աստված այդքան չարչարվել է, որպեսզի մենք այսքան տարբեր լինենք, իսկ մենք հիմար-հիմար փորձում ենք միանման երևալ, իսկ ես փոոքրուց տանել չեմ կարողացել բոլորի նման լինելուց:
Դու քանդում ես կարծրատիպերը?
Ոչինչ էլ չեմ քանդում, պարզապես ինձ դուր եմ գալիս այնպես, ինչպես կամ: