Գիտե՞ք` հետաքրքիրը որն է, մի քանի օր առաջ իմ ծանոթներից մեկը բողոքում էր, որ 23.00-ից հետո շարունակում են հրավառություն անել ու խանգարել իր հանգիստ քունը, իսկ ի՞նչ ասեն սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ, որոնց քունը խանգարվում է ամեն օր, ամեն ժամ՝ կապ չունի 23.00-ից շուտ, թե ուշ. բայց այս անգամ կրակոցների ձայնից.. իսկ նրանք, ում դեմ բողոքեն, երբ մանավանդ սիրուն պատկերի փոխարեն տեսնում են, թե ինչպես է ավերվում իրենց տունն ու իրենց աշխատանքը...
Էնպես որ, հանգիստ կյանքով ապրող հարգելի քաղաքաբնակներ, մտածեք, թե ինչից եք դժգոհ դուք, ու ինչից են դժգոհ սահմանապահ գյուղացիները, համեմատություն արեք ու կտեսնեք, որ ձեր խնդիրները չնչին են նրանցի դեմ:

Թող լինի խաղաղություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել