Կրակոցներ Չորաթանում. «Թուրքերը հի՞լ են անում, եղած-չեղածը բրախել ենք բաղերում»Panorama.am-ը գրում է.

Երեկ հերթական անգամ, հակառակորդը, խախտելով հրադադարի ռեժիմը, կրակոցներ է արձակել Տավուշի մարզի մի քանի գյուղերի վրա: Կրակոցները հնչել են նաև Չորաթան գյուղի այգիներում աշխատող գյուղացիների ուղղությամբ:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանն ասաց, որ հակառակորդի կրակոցից վնասվել է երկու ավտոմեքենա: 

«Չեն թողել գյուղացիները բաղերում աշխատեն: Կրակել են բաղերին մոտեցող մեքենաների վրա ու վնասել: Մարդիկ ստիպված մեքենան թողել են բաղում ու ոտքով հետ են եկել: Էսօր գյուղացիներն իրենց այգիները չեն գնացել, բայց դե մենք չենք կոտրվում էլի: Էսօր չեն գնացել, վաղը` կգնան»,- ասաց Վ. Բաղմանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել