Լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. ցեղասպանություն, որը 1,5 միլիոն հայերի ոչնչացման, մի ողջ ժողովրդի հայրենազրկման ու տեղահանման պատմություն է: 100 տարի անց մենք պետք է միջազգայնորեն պաշտպանենք ոչ միայն պահանջատիրոջ մեր իրավունքները, այլև դնենք հարյուրամյա վաղեմության կորստի մերօրյա վերականգնման նպատակադրումը: 1.5 միլիոն հայի ծնունդ` որպես ցեղասպանության 100-ամյակի կարևորագույն ուղերձներից մեկը. ահա թե ոնց եմ պատկերացնում ես:
Սա պետք է լինի համազգային նպատակ, սևակյան «կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»-ի նպատակադրված իրագործում, բոլոր ծրագրերի ու նախաձեռնությունների «տեղավորում» այս համազգային նպատակի ներքո:
Սա անելու համար հարկ կլինի նախատեսել 10 տարի ժամանակահատված՝ տարեկան 150 հազարով ժողովրդագրական հաշվեկշռի ավելացումով: Ու հարկ կլինի նաև ամրագրել մի շարք առաջնային դրույթներ.
- Հայ է մեծանում այn մարդը, որի կա՛մ մայրը, կա՛մ հայրը հայ են և զավակին որպես հայ են դաստիարակում.
- ՀՀ տրամադրում է քաղաքացիություն բոլոր այն մարդկանց, ում կա՛մ մայրը, կա՛մ հայրը հայ է.
- Նախապես ծրագրվածից ավել զավակ ունենալու նպատակադրումը պետք է հասցնել յուրաքանչյուր ընտանիք, ավելին՝ ժամանակակից առողջապահության հնարավորությունների պայմաններում լրջորեն պետք է դիտարկել նաև ծնող դառնալու՝ մեզանում ավանդաբար ընդունված տարիքային վերին շեմն էապես բարձրացնելու հարցը.
- Ավանդույթն առ այն, որ չամուսնանալով երեխա ունենալը անպատիվ բան է, պետք է հիմնովին վերացնել՝ և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար.
- Արգելել սեռով պայմանավորված հղիության ընդհատումը` լայնածավալ քարոզի միջոցով՝ ընդգրկելով եկեղեցին.
- Ամեն օր ավելացնել գիտակցումն այն բանի, որ հայերի համար պատերազմը չի ավարտվել և ապագա զինվորներ է պետք ունենալ.
- Պարտադիր զինվորական ծառայություն՝ հարմարեցված պայմաններով, իգական սեռի ներկայացուցիչների համար՝ առնվազն 3 ամիս ժամկետով.
- և այլն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10152992502153378
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել