Մենք փրկված ենք...
Մենք փրկված ենք՝ Անի Զախարյանի նամակը «հասել է» Պուտինին, Պուտինն էլ պատասխանել է, բայց Անին այնքան զբաղված է, որ չի հասցնում մեյլը ստուգի ու Պուտինի պատասխանը կարդա, բայց դե դրա կարիքն էլ չկա. Լավրովն եկավ Անիի նամակի հետքերով: Համ էլ Անին հո՞ իրա ոսկի ժամանակը չի ծախսի, ոմն Պուտինի նամակը կարդա:
Երեկ հավեսով եղանակ էր՝ մարդկանց մի մասը ուղղակի զբոսնում էր, բայց դե ՀԱԿ-ը պետք է տարբերվի, ինքը քաղաքական զբոսանք էր անում: Հաշվետվություններ էր ներկայացնում և այլն: Մի խոսքով, էս մարդիկ լավ եղանակին զբոսնելու տեղը, այգում նստելը անվանեցին զբոսանք ու գնացին տներով:
Երեկ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափերի զենքերից կրակել է մեր սահմանամերձ գյուղերի վրա: Այս ամենին վերջ դնել է պետք: ԵԱՀԿ-ի դերասանները մի շաբաթ առաջ հայտարարում են, որ էս ինչ ժամին լինելու ենք այնտեղ, որ ադրբեջանական կողմը հանկարծ չկրակի ու իրանց պրիչոսկեքը չծռի: Մի օր եկեք թաքուն, մի գիշեր մնացեք Չինարիում ու դիտարկում անցկացրեք. այդ դա կլինի արդար:



