Lurer.com-ը գրում է.
Մոսկվան պատրաստվում է նախարարների մակարդակով եռակողմ խորհրդակցություններ անցկացնել Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ, որը նախատեսվում է ստորագրվել հուլիսի կեսերին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում այսօր հրապարակված հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ռուսաստանը հույս ունի եվրոպական գործընկերներից պատասխանատու և կառուցողական մոտեցում, ինչը կնպաստի ՌԴ-ի այն մտահոգությունների վերացմանը, որոնք վերաբերում են Ուկրաինայի և ԵՄ-ի Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրմանը:
Հիշեցնենք, որ Պյոտր Պորոշենկոն հունիսի 27-ին Եվրամիության` Բրյուսելում ընթացող գագաթնաժողովում ստորագրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=148060&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել