Emedia.am-ը գրում է.
ԱՄՆ ԶՈւ անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) սկսել են թռիչքներ կատարել Բաղդադի օդային տարածքում` ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու ԱՄՆ քաղաքացիներին: Այդ մասին հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը:
Մասնավորապես, գործակալությունն այդ մասին հայտնել է` վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցչի խոսքերը: Վերջինս հայտարարել է, որ այդ ԱԹՍ:ները պետք է պաշտպանեն Իրաք մեկնած ամերիկյան ռազմական խորհրդատուների անվտանգությունը:
Սակայն ամերիկյան իշխանությունները խոստացել են ԱԹՍ-ները չօգտագործել ԻՇԻՊ (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ հարձակողական գործողությունների նպատակով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/?p=60653/pentagon+anodachu+trchox+sarger+evo%D6%82xarkel+baxdady+pashtpanelu+hamar
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



