«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, ըստ մեր տեղեկությունների, քրեական գործ է հարուցվել ոստիկանների կողմից հունիսի 12-ին Կենտրոնի դատարանի բակում կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Քրեական գործը, ըստ այդ նույն տեղեկությունների, հարուցվել է ՀՀ ՔՕ 309 հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները անցնելը): Երեկ ուշ երեկոյան մեր տեղեկությունները հաստատեց ՀՔԾ լրատվական բաժնի պետ Միքայել Ահարոնյանը և նշեց, որ կատարվում է նախաքննություն»,-գրում է թերթը :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել