101987084_original11in.am-ը գրում է.

Ավելի քան 1000 հիվանդ ունեցող ամերիկյան հիվանդանոցներում անցկացրած հետազոտությունը ցույց է տվել` եթե մարդ ամեն օր ասպիրին է օգտագործում, ապա ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ առաջացման հավանակությունը զգալիորեն կրճատվում է: Հետազոտության մասնակիցների թվում 362 ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցող մարդիկ էին, իսկ 690-ը մտել էին գլխավոր խումբ:

Կամավորները պատմել են, թե երբ են սկսել ասպիրին օգտագործել, որքան երկար են խմում և ինչ քանակությամբ: Եթե մարդ դադարեցնում էր այն օգտագործել` դա նույնպես հաշվի էր առնվում: Նշվում էր մարմնի կշռի ինդեքսն ու վատ սովորույթների առկայությունը: Նվազագույն չափը 75-325 միլիգրամն էր: Բարձր չափաբաժին է համարվել դեղահաբի ընդունումը յուրաքանչյուր 4-6 ժամը մեկ:

Այն հիվանդները, ովքեր ամեն օր ասպիրինի ցածր խմբաքանակ են ընդունել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման 48% հավանականություն են ունեցել: Ընդ որում, որքան շատ է մարդ ասպիրին ընդունել, այնքան քիչ է եղել քաղցկեղի առաջաման հավանականությունը: Բայց, եթե մարդը դադարում էր ասպիրին օգտագործել հետազոտության սկսվելու երկու տարվա ընթացքում, ապա հիվանդության առաջացման հավանականությունը կտրուկ բարձրանում էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել